GNU FreeFont
Armenian

հայերեն այբուբեն (Armenian alphabet)

 ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿ
ՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏ
ՐՑՒՓՔՕՖ  ՙ՚՛՜՝՞՟
 աբգդեզէըթժիլխծկ
հձղճմյնշոչպջռսվտ
րցւփքօֆև ։֊    ֏

ligatures

մն մե մի վն մխ

sample text

Universal Declaration of Human Rights, Article 1

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով։ Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն։

ԵՍ ՁԵԶ ԽՂՃՈՒՄ ԵՄ
(I pity you)

Խղճում եմ ձեզ, բթամիտ կանայք.
Որ արդ ու զարդի հետևից ընկած,
Թրև եք գալիս միշտ աննպատակ,
Լպիրշ վաճառքի դեմքերդ կոկած:

Որ ամեն հնար դուք գործ եք ածում
Միշտ արուների հաճույքը շոյել.
Եվ գիշեր ցերեկ միայն մտածում
Խանդոտ դավերի որոգայթ լարել:

Որ կողոպտում եք դառը վաստակի
Վերջին կոպեկը ձեզ սիրող մարդու.
Չեղած ժամանակ անսիրտ անհոգի
Կեղծ զոհ ձևացած լալիս որպես բու:

Որ ունեք բնազդ նուրբ առուտուրի`
Կարելիին չափ թանկ եք ծախում ձեզ.
Անվերջ պայքարով լոկ հրապույրի
Հագուստի մրցման շինում եք կրկես:

Խղճում եմ ես ձեզ` շվայտ գերիներ,
Միտքը թավիշի ծալքերում կորցրած.
Որ ուղեղ ունեք, բայց չկան մտքեր,
Որ սրտեր ունեք կեղծիքով ներկած . . .

Շ. Կուրղինյան, 1907

Found at ARMENIAN POETRY PROJECT